Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Կանաչ լույս»՝ քննիչների համար

«Կանաչ լույս»՝ քննիչների համար
16.08.2024 | 14:27

Օրենքը սահմանում է, որ անձին ձերբակալելուց հետո, առավելագունը 6 ժամ անց, նրան պետք է հանձնվի ձերբակալման կամ ձերբակալումից ազատման որոշում։

Էս 6 ժամը կատեգորիկ ու անփոփոխելի ժամկետ է։, ուստի ձերբակալման իրավաչափության պայմանը ներառում է նաև էս 6 ժամի պահպանումը։

Հիմա․ մի գործով քննիչը խախտել էր օրենսդրի ժամկետային պահանջը և ձերբակալման որոշումն անձին հանձնել շատ ավելի ուշ։

Էս հիմքով բողոք ներկայացրեցինք դատարան, բայց առաջին ատյանի դատարանը մերժեց մեր բողոքը, նշելով, որ խախտման ժամկետը փոքր է, ուստի էական համարվել չի կարող։

Հետո բողոք տարանք վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ, խնդրելով պարզաբանել, թե դատարանի նշած «փոքր» խախտումը ժամանակային ի՞նչ արտահայտություն ունի, որքա՞ն ուշ հանձնման դեպքում խախտումը կհամարվի էական կամ ոչ էական։ Բայց վերաքննիչը էս հարցի պատասխանը այդպես էլ չտվեց, դե վճռաբեկն էլ, ինչպես միշտ, բողոքս վարույթ չընդունեց։

Հիմա ասածս ի՞նչ է, հարգելի քննիչներ․ օրենքի այդ կատեգորիկ նորմն այլևս չի գործում, էնպես որ, հանգիստ կարող եք չպահպանել որևէ ժամկետ և անձին ձերբակալված պահել 6 ժամից շատ ավելի երկար, դե, իսկ ձերբակալման որոշումն էլ հանձնել՝ երբ սրտներդ ուզի։

Դատարանները ձեր դիմաց «կանաչ լույս» են վառել, աչքներդ լույս։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ